16 07 2018

Փոխվարչապետի մամուլի խոսնակը հրաժարական է տվել

Փոխվարչապետի մամուլի խոսնակը հրաժարական է տվել

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը հրաժարական կներկայացնի: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ընկերներ, լավ լուր ունեմ: Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին: Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը: Բարին ընդ ձեզ»,- գրել է նա:

Օրեր առաջ Կարպիս Փաշոյանն իր հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել այն մասին, որ Ռոբերտ Աբաջյանն ապրիլյան պատերազմի ժամանակ երևի չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում: Այս հայտարարությունից հետո փոխվարչապետի մամուլի քարտուղարը հանրության խիստ քննադատությանն արժանացավ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ