20 06 2018

Ի՞նչ անի զինակոչիկը, եթե ունի առողջական խնդիրներ, բայց տանում են բանակ

Ի՞նչ անի զինակոչիկը, եթե ունի առողջական խնդիրներ, բայց տանում են բանակ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2018թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 10:00-ից: Առաջին նիստը կկայանա ս.թ. հունիսի 26-ին` երեքշաբթի, հաջորդ նիստերը` երկուշաբթի և հինգշաբթի օրերին:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին:

Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար, դիմում-բողոքները քննարկվում են զորակոչիկների ու նրանց հարազատների մասնակցությամբ:

Զորակոչերի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո գործող դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը կարևոր մասնակցություն է ունենում զորակոչի գործընթացում արդարության և օրինականության ապահովման գործում` քաղաքացիներին ընձեռեռելով իրենց հուզող հարցերի լուծմանը հետամուտ լինելու գործուն հնարավորություն: 2009 թվականի աշնանային զորակոչից մինչև այժմ հանձնաժողովն ստացել է 2648 դիմում-բողոք` առավելապես զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերի կապակցությամբ: Դրանց ուսումնասիրման արդյունքում զորակոչային մարմիններին ներկայացվել է 1709 միջնորդագիր, որի շնորհիվ վերանայվել է զինծառայության պիտանիության մասին 537 եզրակացություն` զորակոչիկներին տրվել են տարկետումներ բուժման նպատակով, իսկ ոմանք ճանաչվել են զինծառայությանը ոչ պիտանի:

Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Տեղեկությունների համար զանգահարել 010 523482 հեռախոսահամարով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ