22 05 2018

Ավանդական լավաշից մինչև աշխարհաքաղաքական իրավիճակ. CNN-ի հաղորդումը Հայաստանի մասին



Ամերիկյան CNN հեռուստաալիքի «Էնթոնի Բուրդեն. անծանոթ վայրեր» հաղորդաշարի մայիսի 20-ի թողարկումը նվիրված է եղել Հայաստանին: Հեռուստաընկերության հայտնի հաղորդավար, շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը հաղորդման շրջանակում այցելել է Հայաստան ու ներկայացրել երկրի խոհանոցը, մշակույթն ու պատմությունը:

Նրան հաղորդման ընթացքում ուղեկցել է հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը:

Հեղինակը նշում է, որ Հայաստանը հասկանալու համար նրան մեկ հայ էր հարկավոր, ով կուղեկցեր իրեն ճանապարհորդության ընթացքում և ում միջոցով նա կկարողանար կառուցել պատմությունը և տեսնել երկիրը, և նրան այդ հարցում օգնել է Սերժ Թանկյանը: Առաջարկում ենք դիտել հաղորդումը:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ