Երկու օր է՝ Աժ ամբիոնից խոսվում է օրենքի և սուտ չխոսելու կարևորության մասին, հիմա այս համատեքստում ներկայացնեմ ՀՌԱՀ անդամ Արթուր Մանուկյանի կենսագրությունը: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Իր կենսագրական մեջ պարոն Մանուկյանը նշում է, որ ինքը 98-2002 թվականներին եղել է Ա1+ հեռուստաընկերության ռեժիսոր, իսկ աշխատանքային գրքույկում տեսնում ենք, որ 99-2001 թվականները ինքն եղել է հաշվառված Աշխատանքի և զբաղվածության կենտրոնում և անգամ ստացել է գործազրկության նպաստ»,-ասաց նա: Լիլիթ Գալստյանը անճշտություններ ներկայացրեց նաև մյուս աշխատատեղերի մասով: Պատգամավորի խոսքով՝ ինքը սրան չէր անդրադառնա, եթե անկեղծության մասին խոսելիս հետո դիսհարմոնիա չառաջանար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը