ՀՀ ոստիկանությունը Երևանում ոստիկանական ուժ, զինտեխնիկա և փշալարեր է կենտրոնացնում: Կենտրոնական բանկի մոտ բերված տեխնիկայի առաջը ցուցարարները փորձեցին փակել: Սակայն ոստիկաններին հաջողվեց առանց բռնությունների ճեղքել ցուցարարների օղակը և տեխնիկան մոտեցնել ՀՀԿ գրասենյակին, որը գտնվում է Մելիք Ադամյան փողոցում:
Տեսանյութն այդ մասին է:
Ապրիլի 25-ից ընդդիմությունը շարունակում է փողոցային պայքարը՝ այս անգամ՝ ՀՀԿ-ի դեմ:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և բողոքի ակցիաների կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների տապալումից հետո փողոցային պայքարը նոր թափ է ստացել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը