ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սանկցիան հարաբերական որոշակի է, այսինքն նշված է նվազագույն և առավելագույն սահմանը և օրենքով այլ չափորոշիչներ սահմանված չեն հարաբերական որոշակի սանկցիայի սահմաններում կոնկրետ դեպքով տուգանքի չափը որոշելու համար, ԱՎՎ պետի հրամանով հստակ սահմանվել են չափորոշիչները։ Այն հնարավորություն է ընձեռում միատեսակ վարչարարություն կիրառելու համար, ինչպես նաև զերծ է պահում կոռուպցիոն ռիսկերից։
1. Մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վերը նշված օրենքի 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում տուգանք է նշանակվում 50.000 ՀՀ դրամի չափով։
2. Վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում, եթե օտարերկրացին օրինական բնակության ժամկետի ավարտից հետո ՀՀ-ում գտնվել է՝
3. ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ թույլ տալու դեպքում օտարերկրացին տուգանվում է 100.000 դրամի չափով։
Նշենք, որ այս օրենսդրական կարգավորումը տարածվում է նաև բոլոր այն հայերի վրա, որոնք կորցրել են կամ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը