Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. «Լավ մտածեք որոշումներ կայացնելուց առաջ: Երևանում կայանատեղերի գներն ըստ գոտիականության բարձրացնելը, իբր կենտրոնը բեռնաթափելու նպատակով, նույնիսկ մեկ տոկոս մոտ չէ հիմնավորում կոչվելու համար: Ինչ գին էլ սահմանեք, միևնույն է կգտնվեն դրանից օգտվողները: Այսինքն, մեկ մեքենայի համար նախատեսված տեղում նորից կկանգնի մեկ այլ մեքենա, ազատ տեղ չի մնա, կենտրոնն էլ չի բեռնաթափվի: Էնպես չէ, հիմա մի 10 մեքենա իրար գլխի լցված, մի քանի հարկով են կագնում 3 մետրի վրա, գները թանկացնելով թողնում եք մեկը: Որոշումը մյուս կողմից էլ ունի շատ վտանգավոր կողմ՝ ունևորների ու չունևորների եք բաժանում ազգը. փող ունես իջի կենտրոն կայանի, չունես կանգնի կվարտալ, ոտքով արի»։ Ավելի վաղ տպագիր մամուլը գրել էր, որ 2024 թվականից զգալիորեն թանկանալու է մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղերի, այսպես կոչված՝ «կարմիր գծերի» վճարը: Ընդ որում, գործելու է գոտիականության սկզբունքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը