10 11 2022

2022-ի երրորդ եռամսյակում օտարերկրացիները 522 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում

2022-ի երրորդ եռամսյակում օտարերկրացիները 522 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում

2022-ի երրորդ եռամսյակում՝ հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում 522 միավոր անշարժ գույք են ձեռք բերել, 740-ը՝ վաճառել։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։ Սա առուվաճառքի ընդհանուր գործարքների 9,5%-ն է կազմում։ 466 գործարքի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդիսացել են միայն գնորդ, 684-ի դեպքում՝ վաճառող, իսկ 56 առուվաճառքի գործարքի դեպքում՝ երկու կողմն էլ օտարերկյա քաղաքացիներ են եղել։

Անշարժ գույք ձեռք բերած և վաճառած օտարերկրյա քաղաքացիները հիմնականում եղել են ՌԴ, ԱՄՆ, ԻԻՀ, Սիրիայի, ԱՊՀ և եվրոպական պետությունների քաղաքացիներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ