03 03 2018

2018-ին Խաղաղության նոբելյան մրցանակին հավակնում է 329 թեկնածու

2018-ին Խաղաղության նոբելյան մրցանակին հավակնում է 329 թեկնածու

Խաղաղության նոբելյան մրցանակին 2018 թվականին հավակնում է 329 թեկնածու, այդ թվում՝ 217 մարդ և 112 կազմակերպություն: Այս մասին հայտնել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտը,- փոխանցում է «Известия»-ն:

Այս մրցանակի ամենաշատ թեկնածուները գրանցվել են 2016 թվականին՝ 376 թեկնածու:

Հավակնորդների անունները, ավանդույթի համաձայն, չեն հրապարակվում: Սակայն Նոբելյան հանձնաժողովի առանձին անդամներ երբեմն հայտնում են, թե ում են առաջադրել:

2017 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է միջուկային զենքն արգելող միջազգային կազմակերպությանը: Պատվոգիրը և 9 մլն շվեդական կրոնի կտրոնը հանձնել են կազմակերպության գործադիր տնօրեն Բեատրիս Ֆինին և 85-ամյա ճապոնուհի Սեցուկո Տերլոուին, որը վերապրել է Հիրոսիմայի ռմբակոծությունը:

Հիշեցնենք, որ Ալֆրեդ Նոբելի վերջին կամքի համաձայն՝ Խաղաղության մրցանակը, ի տարբերություն չորս այլ պարգևների, տրվում է ոչ թե Ստոկհոլմում, այլ Օսլոյում: Խաղաղության մրցանակը պետք է շնորհվի մեծագույն հաջողությունների հասած անձի, կամ նրան, ով ժողովուրդներին համախմբելու և բանակների քանակի կրճատման համար ավելին է արել, քան ուրիշները:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ