22 05 2024

Նորվեգիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը

Նորվեգիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է, որ իր երկիրը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն, գրում է euronews.com-ը։ 

«Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է, քանի դեռ չկա ճանաչում», - ասել է նա՝ մանրամասնելով, որ սկանդինավյան երկրի որոշումն ուժի մեջ կմտնի երեքշաբթի՝ մայիսի 28-ին։

 

Վերջին շաբաթներին Եվրամիության մի քանի երկրներ հայտարարել են, որ մտադիր են ճանաչել Պաղեստինը` պնդելով, որ երկու պետությունների ստեղծմամբ լուծումն անհրաժեշտ է տարածաշրջանում կայուն խաղաղության համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այսօր Պաղեստինի ճանաչման մասին հայտարարելու են նաև Իռլանդիան և Իսպանիան։

Նման մտադրությունների մասին հայտարարել են նաև Բելգիան և Մալթան։

 

Ապրիլի վերջին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Պաղեստինը մինչև մայիսի վերջ կճանաչվի ԵՄ մի քանի երկրների կողմից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ