2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է իրանցի իրավապաշտպան Նարգես Մոհամմադիին. այս մասին հայտնել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։
Ըստ հաղորդագրության՝ մրցանակը շնորհվում է «Իրանում կանանց ճնշումների դեմ նրա պայքարի և բոլորի համար մարդու իրավունքներն ու ազատություններն առաջ մղելու համար»։
Նարգես Մոհամմադին հայտնի է մարդու իրավունքների, խոսքի ազատության համար իր պայքարով։ Իրանում նա 13 անգամ ձերբակալվել է, 5 անգամ՝ դատապարտվել։ Ըստ հաղորդագրության՝ Նարգես Մոհամմադին դատապարտվել է 31 տարվա ազատազրկման և մտրակի 154 հարվածի։
Նա այժմ գտնվում է բանտում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը