Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երևան քաղաքի 9%-ոց «իշխանության» հերթական (ձեռքբերումը)։
Քաղաքապետարանը 2024թ-ին ձեռք է բերել 39մլն 950.000դրամի կամ շուրջ 103.000$-ին համարժեք ՑԱԽԱՎԵԼ։
Երևան քաղաքը այս պահին «մաքրում» են նմանատիպ նորամուծություններով, ինքնաշեն ու ինքնատիպ աղբատար (կալյասկաներով) ու մի երկու ճյուղ իրար ամրացված «ցախավելներով»։
Երևանը վերածել են սեփական բոստանի, ով ինչքան հասցնում, էնքան «բերքահավաք» է անում…»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը