28 08 2024

Կարմիր գծերի ոդիսականը. Գևորգ Ստեփանյան

Կարմիր գծերի ոդիսականը. Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ.

«Երևանում ամիսներ առաջ քաղաքային «իշխանությունը» ավտոմեքենաների կայանատեղին, այն է՝ կարմիր կետագծերը, թանկացրեց՝ ամսական վճարը հասցնելով 160.000 դրամի։

Այս խայտառակ ու անհեռատես որոշումը պայմանավորեցին կենտրոնը բեռնաթափելու ֆեյք բացատրությամբ։ Հանգստյան սեզոնին Երևան քաղաքում տեղաշարժվելը նույն կերպ դժվար է ու բարդ, մեքենա կայանելը՝ մեծ խնդիր։

Մի քանի օր հետո սկսվելու են դասապրոցեսն ու ակտիվ աշխատանքային սեզոնը։

Երևանը վերածվելու է խցանված մի քաղաքի, որն անհնար է լինելու կառավարել։ Սա ևս ապացույց է, որ քաղաքային ժամանակավոր «իշխանությունը» ձախողել է հերթական «ռեֆորմը»։

Ամեն բան թանկացնելու մոլուցքով առաջնորդվողներն արժանանալու են քաղաքացիների ամենօրյա «դրական» վերաբերմունքին։ Չէին ասել՝ թանկացրե՛ք․ ասել էր 9%-ը, ու հիմա իրենք էլ են ձեզ «ողջունում»։

Ամեն բան ձախողած չինովնիկները պետք է ազատեն անիմաստ զբաղեցրած աթոռները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ