11 10 2024

Այն, ինչ կատարվում է ընդհանրապես, իրավական խուլիգանություն է. Ռոբերտ Քոչարյան



Այս դատական նիստը եթե շարունակվի, ապա կա դատավորի ինքնաբացարկի միջնորդություն և ենթադրաբար, կարող է այդ միջնորդության մեջ նաև այդ հանգամանքը փաստաբանները նշեն։ Այս մասին իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով գործով դատավորի՝ ժամանակին ՔՊ թեկնածու լինելու հանգամանքին:

«Դուք չեք նկատո՞ւմ․ հիմա ընդհանրապես արդարադատություն կա՞ թե չէ։ Ես ավելի քան մեկուկես տարի կալանավորված եմ եղել ապօրինաբար, չեղած հոդվածով, և մինչ հիմա ինձնից ներողություն չի խնդրել ո՛չ դատախազությունը, ո՛չ ընդհանրպես որևէ պետական մարմին։ Ավելին, շարունակում են աճպարարությամբ այս գործը հետ բերել դատարան ինչ-ինչ նպատակներով։ Այն, ինչ կատարվում է ընդհանրապես, իրավական խուլիգանություն է, ավելի մեղմ բառ չեմ կարողանում օգտագործել։

Ոչ միայն այս գործի հետ կապած․ ընդհանրապես, դուք տեսնում եք կալանավորների քանակը, քաղաքական հետապնդումները։ Այն, ինչ անում են համայնքային ընտրություներից հետո, ոչ ցանկալի համայնքապետեր ընտրվելու պարագայում։ Սա անընդունելի է»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ