«Տնօրենի ԺՊ-ն վատառողջության պատճառով աշխատանքի չի գալիս, փոխտնօրենը ներկայացրել է դպրոցի զարգացման ծրագիր, որպես տնօրենի հավակնորդ։ Զարգացման ծրագիրն ընդունվել է։ Երեք անգամ մասնակցել է հարցազրույցի, լինելով միակ հավակնորդը։ Երեք անգամն էլ չի նշանակվել։ Իմ տավորությամբ, օրեր առաջ շոուի էլեմենտներով սկանդալային ձերբակալությունը և էս աժիոտաժը նպատակ ունեն ստեղծելու դպրոցում անկառավարեիության պատրանք, մթնոլորտ, որը բերելու է, ըստ հնարավոր ենթադրության, իրենց համար ցանկալի, դպրոցի հետ կապ չունեցող, դրսից թեկնածուի ԺՊ-ի նշանակման։ Հետագայում, արդեն, մրցույթն անցնելը և նշանակվելը որպես տնօրեն լինելու է տեխնիկայի հարց։ Նման իրավիճակում է գտնվում Երևանի շուրջ 40 դպրոց, որ տնօրենի ԺՊ-ներ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իրավիճակին։
Հիշեցնենք, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում փորձում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել դպրոցին անծանոթ մարդու, ծնողներն ու ուսուցիչները դեմ են և պնդում են, որ իրենք իրենց թեկնածուն ունեն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԱԾ աշխատակիցները դասի ընթացքում ներխուժել էին դպրոց ու երեխաների աչքի առաջ ձերբակալել ֆիզիկայի ուսուցչին։ Դա արվել էր բավականին մեծ աղմուկով, ինչը շարժել էր ծնողների, ուսուցիչների զայրույթը, անգամ ԿԳՄՍ նախարարությունը նման վարվելակերպը համարեց անթույլատրելի։
Դպրոցում ոչ ներսից տնօրենի ԺՊ-ի նշանակումը, համաձայն Մանուկ Սուքիասյանի, ենթադրելու տեղիք է տալիս, որ կապ ունի առաջիկա ընտրական գործընացների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը