Տարեսկզբից մեկնարկած արցախցիների մասնագիտական ուսուցման, աշխատանքի տեղավորման ծրագրում արդեն 1456 շահառու է ընդգրկվել։ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և նշեց, որ ի սկզբանե ծրագիրը նախատեսված էր նախնական 1000 շահառուի համար, սակայն պահանջարկը գնալով մեծացել է և ծրագիրն ընդլայնվել է։
«ԼՂ-ից բռնի տեղահանված 1456 մեր հայրենակից արդեն անցել է թե ծրագրի ուսումնական, թե պրակտիկայի բաղադրիչներով։ Հիմնականում պահանջարկը կապված է պրակտիկ բաղադրիչի հետ։ Շահառուների մեծ մասը Երևանից են, այնուհետև Կոտայքից, Արարատից, Տավուշից։ Ոլորտները տարբեր են՝ կոսմետոլոգիա, մենեջմենթ, օպերատորական կամ կադրային գործ, համակարգչային ծրագրեր և այլն»,-ասաց նախարարի տեղակալը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը