18 10 2024

Իրավապահներն ու ուժայինները չպետք է թմրանյութ օգտագործեն, նրանց պետք է թեստավորել. Ագնեսա Խամոյան



Ձեզ եմ ներկայացնում նախագծերի փաթեթ, որով առաջարկում եմ բացառել ուժային, իրավապահ մարմիններում թմրանյութերի օգտագործումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ ներկայացնելով իր հեղինակած օրենքի նախագիծը։

«Այսինքն ոստիկանը, քննիչը, ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի աշխատակիցը, փրկարարը չեն կարող թմրանյութ օգտագործել, իսկ օգտագործելու դեպքում առաջարկվում է կարգապահական ամենախիստ պատիժը՝ աշխատանքից ազատում: Աշխատանքից ազատում է նախատեսվում նաեւ այն դեպքում, եթե անձը հրաժարվում է հանձնել թմրանյութի թեստ։

Նախագծերի այս փաթեթը, կարծում եմ՝  ի ցույց կդնի թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական քաղաքականությունը, կամ կվերահաստատի այդ քաղաքականությունը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և նշեց, որ օրինագծով իրավապահ, նախաքննական մարմիններում տարեկան երկու անգամ պատահականության սկզբունքով թմրաթեստ կհանձնեն բոլոր իրավապահ և ուժային մարմինների աշխատակիցները, բացառության պաշտպանության նախարարության։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ