Այսօր՝ հոկտեմբերի 14-ին Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցի մոտ նույն դպրոցի Ռուսաց լեզվի ուսուցչուհի Իրինա Ոսկանյանը պատասխանեց լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք փորձում են ռուսերեն առարկայի կարևորությունը թուլացնել։
«Չգիտեմ, ով ինչ է ուզում թուլացնել, բայց ես ոնց ուժով, եռանդով աշխատել եմ, այդպես էլ շարունակում եմ աշխատել։ Ես այս աշխատանքի համար աշխատավարձ եմ ստանում։ Ես այդ աշխատավարձը որ ստանում եմ, պետք է հանգիստ ծախսեմ, իսկ դրա համար ես պիտի աշխատեմ»,- հայտարարեց ուսուցչուհին։
Հարցին՝ գո՞հ է ստացած աշխատավարձից, պատասխանեց․
«Իհարկե ոչ։ Անգամ ատեստավորում անցած ուսուցիչը 500 հազար չի ստանում, ընդամենը 30 % են ավելացնում աշխատավարձը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը