15 10 2024

Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու. Լիլիթ Բլեյան

Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու. Լիլիթ Բլեյան

 Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու։ Պաշտոնական մի հոլովակ տեսա` շատ պրոֆեսիոնալ, լավ տեսախցիկով նկարած, շատ խնամքով հարդարված աղջիկ էր խոսում, բայց բան չհասկացա։ Ասում է` աջակցությունը կլինի մինչև դեկտեմբեր, որից հետո` միայն խոցելի խմբերի համար։
Ստացվում է` տեղահանված, տուն ու հայրենիք կորցրածները մի տարի անց այլևս խոցելի՞ չեն։ Ուզում եք ասել` մի տարում էնպես են վերականգնվել, հատկապես` մեր երկրի էս հրաշալի սիրառատ մթնոլորտում, որ բոլոր խնդիրները հաղթահարել են, ու բոլորը կարող են բնակարանի հարցն ինքնուրույն լուծել ու անցնել առա՞ջ։
Առանձնակի սադիզմի դրսևորում է հենց ձմռանը` հունվարին ծրագիրը դադարեցնելը, երբ մարդիկ ամենաշատ ծախսն են անում ջեռուցման վրա։
Կառավարական ամառանոցների համար օրական ծախսվող մոտ 4200 դոլարը, ուրեմն, նորմալ է, իսկ էդ ամառանոցների բնակիչների պատճառով հայրենազրկված ու տնազրկված մարդկանց վրա արդեն պետք է խնայել։ Եթե խնայողություն անելու հոդվածներ եք փնտրում, վերջին մի տարվա վառվռուն տոնակատարությունների բյուջեների մեջ էլ լի՜քը տողեր կգտնեք։
Գիտե՞ք ովքեր են էդպես վարվում. օտարերկրյա նվաճողները։ Ու սա նաև մարդկանց «փափուկ ուժով» երկրից դուրս մղելու քաղաքականություն է։ Է՞դ է ձեզ պետք, պարզ ասեք։ Չնայած` էլ ո՞ւր ավելի պարզ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ