Չի արդարացնում իրեն սերտեֆիկատի ծրագիրը, ժամկետը կարճ է, տների գները թռնում են ժամը մեկ, մյուս կողմից բանկերն են բարդացնում ու կանխավճար են ուզում մեզնից, անածխատ ընտանիքներին , որ դամաշնիկներով ու հագի շորերով են տները դատարկել։ ՀԻմա էլ բանկերն են խնդիրներ ստեղծում, Քաշաթաղից 4 հազար տարհանված ընտանիք կա, միայն 2 –ին է հաջողվել սերտեֆիկատով տուն գնել այն էլ շրջաններում։ Սա արդեն խոսուն փաստ է, որ ծրագիրն իրեն չի արդարացնում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մուտքի մոտ բողոքի ակցիա նախաձեռնած քաշաթացիներն են հայտնել լրագրողներին ։
Քաշաթաղի Գողթանիկ համայնքի ղեկավար Հակոբ Պողոսյանը դժգոհ է կատավարության անտարբերությունից․
«ՀԻմա էլ սառեցվել է սերտեֆիկատներով տներ առնելու գործարքը՝ ժամանակաավորապես, կառավարությունից ասել են՝ թերի է ծրագիրը, միայն «Հայբիզնես» բանկն է տարհանվածների սերտեֆիկատով-տուն ծրագրի միջոցով մտել Հայստանի կառավարության հետ գործարքի․ լւորջ խնդիրներ կան ու պետություն անհասկանալի կազուսի առաջ է կանգնեցրել թշնամուն հանձնած տարածքների բանկիչներին ու բանկերին՝ միաժամանակ»,-ասում է գյուղապետը ու ՆԻկոլ Փաշինյանից հանդիպում է պահանջում՝ դեմ առ դեմ խնդիրը քննարկելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը