19 06 2024

ԱԳՆ հայտարարությունից հետո միակ տրամաբանական քայլը կլիներ կառավարության հրաժարականը. Բլեյան

ԱԳՆ հայտարարությունից հետո միակ տրամաբանական քայլը կլիներ կառավարության հրաժարականը. Բլեյան

Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն այն մասին, որ ՀՀ կառավարությունը ձախողել է "խաղաղության խաչմերուկ" ծրագիրը։ Հայտարարությունից բխում է, որ իրենց որևէ ջանք օգուտ չի տալիս, և սահմանային բոլոր վերաձևումները, գյուղերի անդամահատումը, դաշտերի ականազերծումն ու ընդհանրապես իրենց արած որևէ գործողություն որևէ սանտիմետրով չի մոտեցնում խաղաղությունը։

Այս ինքնախոստովանական հայտարարությունից հետո միակ տրամաբանական քայլը կլիներ կառավարության հրաժարականը։ Հակառակ դեպքում իրենք դա ստիպված կլինեն անել արդեն իրենց գուժած ռազմական գործողությունների մեկնարկից հետո»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ