22 09 2024

Պետք է հաղթենք, հանուն նրա, որ դուք չզգաք էն ցավը, որ զգում ենք մենք․ նահատակ հերոսի մայր



 

«Կլինեն մարդիկ էկրանից այն կողմ, որ կասեն կամ կգրեն «սուգդ սգա»։ Հավատացեք՝ սուգը սգալու հնարավորությունից էլ են մեզ զրկել։ Ինչո՞ւ չէ, մե՛նք պետք է պահանջատեր լինենք, որովհետև մեր որդիներին են սպանել, մեր հայրենիքն են հանձնել, և մենք բոլորիդ հետ պետք է լինենք պայքարի առաջնագծում»,- Մարզահամերգային համալիրում հավաքի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը՝ «Որդիների կանչ» ՀԿ անդամ Աստղիկ Գալեյանը։

Ապա հավելեց․ «Մենք պետք է պայքարենք այնքան, քանի դեռ մեր հայրենիքը չի ազատագրվել չարից։

Սրբազամ պայքարը սկսվեց Կիրանցից, մեր սրբազան հոր առաջնորդությամբ։ Պայքարը սկսվեց նահատակված ծնողների օրհնությամբ և օրհնությանբ էլ պետք է ավարտվի հաղթնակով։ Եվ ինչպես սրբազան հայրն է ասում, եռագույնը պետք է հաղթի սևին  ու սպիտակին։ Պետք է հաղթենք հանուն նրա, որ ձեր զավակները ապրեն։ Պետք է հաղթենք, որ դուք չզգաք էն ցավը, որ զգում ենք մենք։

2020թ․ հուլիսի 2-ին Հադրութի զորամասի առաջ ես չփրկեցի որդուս․ արցունքները խեղդում էին, ինչ-որ ներքին ձայն ինձ ասում էր՝ տար որդուդ, տար։ Չտարա։ Ու այդպես արցունքախեղդ լինելով՝ ես հասա Հայաստան։ Ես վերջին անգամ իմ որդուն հրաժեշտ չեմ տվել, մի վերջին անգամ չեմ շոյել։ Պատկերացնում ե՞ք ինչ է զգացել ծնողը իր որդուն երկրորդ կամ երրորդ անգամ վերահուղարկավորելիս։ Պակերացնում ե՞ք ինչ է զգում գերու ծնողը, մայրը, հայրը, կինը, զավակը։ Պատկերացնում ե՞ք ինչ են զգում անհետ կորածի ծնողը, որդին, կինը։ Զգում ե՞ք Արցախում շիրիմ թողած մարդու վիշտը։ Զգալ չեք կարող, բայց պատկերացնել կարող եք։ Եթե այս ցավը համարենք բոլորինս, համոզված եմ՝ կհաղթենք։

Սրա լուծումը մեկն է՝ հեռացնել չարիք կոչված Նիկոլին և իր թիմին։

Նիկոլը մահաբեր է, արյուն է։ Հիշեք նրան առաջին օրվանից՝ դագաղներ, ծաղկեպսակներ քաղաքում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ