Գարիկ Գալեյանին դեկտեմբերի 31-ին դատարանը թույլատրել էր երկու ժամով գնալ Եռաբլուր՝ որդու՝ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթարի շիրիմին այցի․ այս մասին դատական նիստից հետո ճեպազրույցում ասաց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղիկը։
Նա ասաց, որ մինչ տնային կալանք նշանակելը, Գարիկը Եռաբլուր գնում էր ամեն օր, իսկ հիմա նրան թույլատրվում է ամիսը մեկ կամ երկու անգամ։
Անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերի 21-ին Եռաբլուրից զոհերի հարազատներին բռնի ուժով բերման ենթարկելու դեպքին և կարմիր բերետավորների նկատմամբ կարճված քրեական գործի վերսկսմանը, Աստղիկ գալեյանն ասաց․ «Քանի այս իշխանությունը կա, ոչ մի դրական տեղաշարժ չեմ կարողանում տեսնել այս ամենի մեջմ, հերթական բեմականացումն է։ Միգուցե սխալ եմ, բայց լիահույս եմ որ հօգուտ ծնողների կանեն։
Ամեն ինչ կպտտեն այնպես, որ ոստիկաններն արդար դուրս գան, որովհետև հասկանում են, որ եթե մեկ-երկու հոգու դատեն, կարմիր բերետավոերը հաջորդ անգամ նույն ջիղով, էնտուզիազմով չի կարողանա պաշտպանել իշանությանը»։
Աստղիկ Գալեյանն անդրադարձավ նաև զոհերի հարազատների՝ ՆԳ նախարարի հետ հանդիպման հրավերի մերժմանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը