44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները և հարազատներն այսօր ակցիա են իրականացրել Քննչական կոմիտեի շենքի մոտ:
Ի դեպ սեպտեմբերի 21-ին, Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանները բիրտ ուժով Եռաբլուրից հեռացրել էին զոհված զինվորների հարազատներին, ինչի հետևանքով ծնողներից ոմանք մարմնական վնասվածքներ էին ստացել:
Զոհված զինվորների ծնողներն այսօր եկել էին ՔԿ՝ պարզելու, թե ինչ զարգացումներ կան գործի հետ կապված:
Այս առիթով վարույթ էր նախաձեռնվել ՔԿ-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը