Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դատական նիստը. դատարանի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, հանրային ու քաղաքական գործիչներ, ընդդիմադիր պատգամավորներ: Լրագրողների հետ զրույցում Աստղ Գալեյանն ասաց, որ երեկ իրենց տանն արված խուզարկության ժամանակ, ինքն այդ պահին հարցաքննության է եղել, տանը չի եղել. «Տանից զանգեց տատիկն ասաց՝ դուռը ջարդում են, երեխան էլ քնած տեղից վեր է թռել, խնդրել եմ բարձրախոսը միացնի և փոխանցել եմ, որ 5 րոպեում հասնում եմ, նորմալ, առանց դռները ջարդելու օջախ մտեք»:
Աստղ Գալեյանը վերահաստատեց, որ Գարիկ Գալեյանի նկատմամբ քրեական հետապնդումը պայմանավորված է նրա՝ քաղաքացիական դիրքորոշմամբ ու ընդդիամդիր հայացքներով:
«Ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում կոտրել»,-ասաց Աստղ Գալեյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը