08 08 2024

Ամուսնություններն ավելի քիչ են եղել, քան ամուսնալուծությունները. ԱՎԿ

Ամուսնություններն ավելի քիչ են եղել, քան ամուսնալուծությունները. ԱՎԿ

2024թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա համեմատ ամուսնությունների քանակը կրճատվել է, ամուսնալուծությունների թիվը՝ ավելացել։

Ըստ ԱՎԿ-ի՝ 2023թ. համեմատ 2024թ․ առաջին 6 ամսիներին 266-ով կրճատվել է ամուսնությունների քանակը: Հանրապետությունում գրանցվել է 7 540 ամուսնություն։

Ամուսնալուծությունների քանակը 2023-ի հունվար-հունիսի համեմատ 48-ով ավելացել է:

Հանրապետությունում 2024թ. հունվար-հունիսին գրանցված 1 000 ամուսնությունների հաշվով արձանագրվել է ամուսնալուծության 294 դեպք՝ 2023թ. հունվար-հունիսին արձանագրված 278 դեպքի դիմաց:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ