08 10 2024

Հունվար-օգոստոսին Հայաստանի 24 հազար քաղաքացի գնացել է երկրից և չի վերադարձել

Հունվար-օգոստոսին Հայաստանի 24 հազար քաղաքացի գնացել է երկրից և չի վերադարձել

 

2024թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան մուտք է գործել 3 մլն 169 հազար 964 քաղաքացի, ելք կատարել՝ 3 մլն 168 հազար 452 քաղաքացի։ Այս մասին հայտնում է վիճակագրական կոմիտեն։

ՀՀ մուտք է գործել 1,384,094 ՀՀ քաղաքացի, երկրից գնացել՝ 1,408,242 քաղաքացի։ Բացասական մնացորդը կազմում է 24,108։

ՀՀ քաղաքացիներից հետո երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ 955 167 մուտքով և 936 370 ելքով։

Նախորդ ամիսներին Հայաստան է եկել Վրաստանի 264 291 քաղաքացի, Իրանից՝ 132 774 քաղաքացի, ԱՄՆ-ից՝ 51 195 քաղաքացի։

Հունվար-օգոստոսին Հայաստան է եկել Թուրքիայի 8 601 քաղաքացի, գնացել՝ 8 523-ը։

ԱՎԿ հրապարակումը՝ այստեղ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ