14 04 2021

Ընձառյուծի վերադարձն ու քիչ ամուսնալուծույթունները Փաշինյանի շնորհքն էր, ձախողված օպերացիան՝ գներերալների՞

Ընձառյուծի վերադարձն ու քիչ ամուսնալուծույթունները Փաշինյանի շնորհքն էր, ձախողված օպերացիան՝ գներերալների՞

Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում էր, հերթական անգամ խոսեց ամեն ինչի մասին և նորից մեղադրանքներ ուղղեց նախկիններին: Նա անդրադարձավ նաև Լելե Թեփեի  օպերացիային, մասնավորապես այն լուրերին, թե հանձնարարել է գրավել այդ բարձունքը, ինչի հետևանքով էլ 700 զոհ ենք ունեցել։

«Լելե Թեփե օպերացիայի առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել է գեներալ։ Ընդ որում՝ այնպիսի գեներալների մասին է խոսքը գնում, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ներկա է եղել խոսակցության մի հատվածին, մոդերացիա է արել, սակայն սեփական կարծիք ընդհանրապես չի հայտնել։ Այլ կերպ ասած, նա անուղղակիորեն ընդունեց, որ այդ լուրերը ճիշտ են, բայց մեղավորը գեներալներն են, ինքը կարծիք չի հայտնել: Պատերազմի ժամանակ գլխավոր գերագույն հրամանատարը ասում է, որ ինքը կապ չունի, կարծիք չի հայտնել: Այս հայտարարությունն այնքան ցինիկ է և տրամաբանությունից զուրկ, որ չենք էլ անդրադառնա, պարզապես առաջարկում ենք վերհիշել Փաշինյանի ասուլիսների ժամանակ հրապարակված 100 փաստերից մի քանիսը, որոնց մեծ մասի հետ ինքը առհասարակ կապ չուներ կամ ձեռքբերում չէին, բայց ներկայացնում էր որպես իր արած բարեփոխում

  1. Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5 տոկոսով, ամուսնալուծությունները նվազել են 17 տոկոսով:
  2. Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում այստեղ տեսել են 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով 4-րդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում։
  3. 2019 թվականի ընթացքում 160 հա տարածքի վրա տնկվել է մոտ 500000 հատ ծառ։
  4. Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ:
  5. Սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների Վերջին զանգի «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում:

Հասկանում եք, չէ՞ աբսուրդը՝ ընձառյուծի վերադարձն ու քիչ ամուսնալուծույթունները իր աշխատանքի արդյունք են, իսկ պատերազմի ժամանակ կասկածելի օպերացիան, որ խլում է հարյուրավոր զինվորների կյանք, ինքը կապ չունի, մեղավորը գեներալներն են: Նաև հիշենք, որ հուլիսյան գործողությունների ժամանակ ԱԽ քարտուղարը նշել էր, որ հուլիսյան գործողությունների ամբողջ ընթացը ղեկավարվել ու համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից: 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ