«Կառուցապատողն իրականացնում է իր օրինական գործառույթները, բնակիչներն էլ արտահայտում են իրենք գուցե արդարացի բողոքը, մենք էլ ապահովում ենք երկուսի խաղաղ ընթացքը»,- այս մասին Ազատության պողոտայում Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հետ զրույցում ասաց ոստիկանը:
«Հայտնվել են ինչ-որ մարդիկ ու չկա մի պատասխանատու, որ մեզ էլ, բնակիչներին էլ սպառիչ պատասխան տա»,- ի պատասխան նշեց Սուքիասյանը՝ պահանջելով ոստիկաններից հնարավորինս արագ հրավիրել կառուցապատողին:
Հիշեցնենք, որ Ազատության պողոտայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Բազմաբնակարան շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կասեցնել շենքերի հարևանությամբ կառուցվող բժշկական կենտրոնի շինաշխատանքները:
«Կաթսայատան տեղն ուզում են 3-4 հարկանի բժշկական կենտրոն կառուցել, որի հետ կապված քաղաքաշինական լուրջ խախտումներ կան, շինթույլտվությունն ապօրինաբար է տրվել։ Դիմել ենք քաղաքապետարան, դատախազություն, ամեն տեղ։ Պահանջում ենք կասեցնել շինարարությունը մինչև փաստաթղթերի օրինականությունը համապատասխանեցվի»,- ասում են բնակիչները՝ հավելելով, որ թաղապետարանից ապօրինաբար իրենց անունից ստորագրված փաստաթուղթ է ուղարկվել քաղաքապետարան, թե իբր իրենք համաձայն են, որ շենքը կառուցվի։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը