08 07 2024

Լարված իրավիճակ Ազատության պողոտայում. Բնակիչներ են բերման ենթարկվել



Ազատության պողոտայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Բազմաբնակարան շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կասեցնել շենքերի հարևանությամբ կառուցվող բժշկական կենտրոնի շինաշխատանքները:

«Կաթսայատան տեղն ուզում են 3-4 հարկանի բժշկական կենտրոն կառուցել, որի հետ կապված քաղաքաշինական լուրջ խախտումներ կան, շինթույլտվությունն ապօրինաբար է տրվել։ Դիմել ենք քաղաքապետարան, դատախազություն, ամեն տեղ։ Պահանջում ենք կասեցնել շինարարությունը մինչև փաստաթղթերի օրինականությունը համապատասխանեցվի»,- ասում են բնակիչները՝ հավելելով, որ թաղապետարանից ապօրինաբար իրենց անունից ստորագրված փաստաթուղթ է ուղարկվել քաղաքապետարան, թե իբր իրենք համաձայն են, որ շենքը կառուցվի։

Նշված վայր են այցելել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները:

Տեղում են նաև ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Բողոքի ակցիայի մասնակից բնակիչներից 4-ը բերման են ենթարկվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ