Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ, նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով, հոկտեմբերի 2-ին, ժամը 23:30-ից մինչև հոկտեմբերի 3-ը` ժամը 1:30 /2 ժամով/ արգելվելու է երթևեկությունը Աճառյան-Մյասնիկյան-Հերացու-Կորյունի փողոցներում: Փակ կլինեն հետևյալ փողոցները․
Ազատության պողոտան՝ Ազատության պողոտա Բաբայան փողոց խաչմերուկից Սարալանջի փողոցով դեպի Տերյան -Կորյունի փողոցների խաչմերուկ:
Մաշտոցի պողոտան՝ Մատենադարանից մինչև Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոցը և Ծիծեռնակաբերդի խճուղին:
Աբովյան փողոցը՝ Թումանյան փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ:
Ամիրյան փողոցը:
Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության Հրապարակ:
Հանրապետության փողոցը՝ Բուզանդի փողոցի խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա:
Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ:
Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից դեպի Հանրապետության Հրապարակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը