07 06 2024

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ գինու փառատոնի անցկացման վայրում է

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ գինու փառատոնի անցկացման վայրում է

Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթով հասավ Սարյան փողոց, որտեղ այսօր մեկնարկել է գինու փառատոնը: Նա շրջում է տաղավարներով, որտեղ քաղաքացիները ողջունում են երթի մասնակիցներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանը երթով Սուրբ Աննա եկեղեցու բակից շարժվում է դեպի Սարյան փողոց՝ մասնակցելու այնտեղ անցկացվող փառատոնին:

«Այսօր մեկնարկել է գինու փառատոնը: Մենք շատ ժամանակ մերժել ենք տարբեր միջոցառումներ, բայց այս մեկը գնահատելի է: Նախ գինին, որպես հոգևոր արժեք, երկրորդը գնահատելու այն արտադրողներին, որոնք նաև տնտեսական առումով նպաստում են մեր կյանքի զարգացմանը։ Վստահ եմ, որ մեր այցելությունը սիրով կընդունեն։ Բացի այդ, այնտեղ շատ մարդիկ կան, որ աջակցում ու մասնակցում են մեր շարժմանը: Միաժամանակ մեր կնիքը կդնենք, որ դա մեր միջոցառումն է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել էր նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ