05 11 2024

Բագրատ սրբազանին արտերկրում հետևել են «օպեռները» և «գործակալները». ահազանգ

Բագրատ սրբազանին արտերկրում հետևել են «օպեռները» և «գործակալները». ահազանգ

Բագրատ Սրբազանին «գործակալները» հետեւել են նաեւ արտերկիր մեկնելիս։ Այս մասին ահազանգում է «Սրբազան պայքարի» ֆեյսբուքյան էջը։

«Իշխանամերձ շրջանակները լուրեր են տարածում, իբր Բագրատ Սրբազանը արտերկիր է մեկնել ոչ միայն բուժզննման նպատակով:

Հայտնում ենք, որ և´ «Զվարթնոց» օդանավակայանում, և´ Հայաստանից դուրս ամենուր Սրբազանին հետևել են այսպես կոչված «օպեռները» և «գործակալները»: Այնպես որ, իշխանությունները շատ լավ տեղեկացված են, թե որտեղ է եղել Սրբազանը, ինչ հանդիպումներ է ունեցել:

Մենք շատ լավ նկատում ենք մեզ հետևողներին, մեկ-մեկ էլ ամոթանք ենք տալիս:

Իշխանամերձ շրջանակները լուրեր են տարածում, իբր Բագրատ Սրբազանը արտերկիր է մեկնել ոչ միայն բուժզննման նպատակով»,- նշում է աղբյուրը՝ տեսանյութ հրապարակելով օտարերկրյա օդանավակայանից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ