02 06 2024

Դանիել Դանիելյան, դուք զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավար

Դանիել Դանիելյան, դուք զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավար

 

Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի խմբավար Մարիա Գալստյանն անդրադարձել է երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, երբ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի հրահանգով չեղարկվել էր «ՏաԼույս» երգչախմբի համերգը:

«Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկական երգչախմբի հունիսմեկյան ելույթը ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից սադրանքներով և հայհոյանքներով չեղարկելու, այն քաղաքական մրցակցության վերածելու փոխնախարարի տագնապալի քայլերը, խոսույթը (էս ամենը ես եմ կարգավորում, ես կչեղարկեմ, ես եմ որոշում, ես թույլ չեմ տա ժամանակին համերգը սկսել, ես ես..), խամաճիկի կարգավիճակում հայտնվելը և իր անհավասարակշիռ գործողություններից բխող իմ զգացումներն ավելի խոցելի էին, քան այն, որ մենք տվյալ միջոցառմանը չմասնակցեցինք:
 
Համերգը սկսվեց մեկ ժամ շուտ` առանց հանդիսատեսի ներկայության: Դատարկ հրապարակում ելույթ ունեցող մանկական մյուս խմբերի համար սա մեծ հարված էր:
 
Պարո´ն փոխնախարար Դանիել Դանիելյան, բոլոր ներկաները` նույնիսկ Ձեզ թիմակից, համոզվեցին, որ դուք զուրկ եք բարոյական նորմերից, հետևաբար` հասկանալի է, որ ժամանակին, դեռ մանկուց, ձախողել եք ձեր արժեքային համակարգի շուրջ աշխատանքերը: Համոզմունքներս վերահաստատվեցին, երբ իմացա, որ դուք մասնագիտությամբ խմբավար եք:
 
«ՏաԼույսը» սթրեսակայուն է, տիրապետում է ինքնակառավարման արվեստին և նման երևույթները միայն ամրապնդում են տալույսցիների ոգին:
 
Շատ սիրեք Ձեր երեխաներին, որ մեծանալով` չունենան բարդույթներ ու չարություն չսփռեն: Եվ ընդհանրապես` շա՜տ սիրեք իրար: Ու մի´ ստեք:
 
Հ.Գ. Առայժմ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս ամենի մասին Ազնավուր հիմնադրամը: Երգչախումբը Գյումրիում էր հենց այս հիմնադրամի հրավերով, հիմնադրամի հետ կնքված պայմանագրով: Միջոցառման կազմակերպիչն էլ Ազնավուր հիմնադրամն էր: Սպասում ենք արձագանքի»,- Facebook-ում գրել է Գալստյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ