01 06 2024

Ես ասել եմ, որ ինքը անշնորհք է և հավելել եմ անդաստիարակ բառը․ Թովմաս Առաքելյանը՝ փոխնախարարի մասին



 

Գյումրու Թատերական հրապարակում այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 14:00-ին նախատեսված էր Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի ժամանակ ելույթ պետք է ունենար նաև Տավուշի թեմի «Տա լույս» երգչախումբը:

Համերգին ներկա էին գտնվելու նաև Սրբազան շարժման ներկայացուցիչները՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։ Սակայն համերգի ժամը փոխվել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի պահանջով։ «ՏաԼույս» երգչախմբի գեղարվեստական ղեկավարին է նա զանգահարել և պահանջել, որ ավելի շուտ ելույթ ունենան՝ իր զանգից կես ժամ հետո։ Երեխաները սակայն պատրաստ չեն եղել։ Մինչ Բագրատ սրբազանը հասել է Գյումրի, բեմն արդեն հավաքել էին։ Ըստ երևույթին, դա արվել է այն նպատակով, որ այդ բեմից Բագրատ սրբազանը ելույթ չունենա ժամը 18։00-ի հանրահավաքին։

Հիշեցնենք, որ Սարդարապատում Նիկոլ Փաշինյանի համար հավաքվել էր բեմ՝ մայիսի 28-ին, սակայն այնտեղ ելույթ ունեցավ Բագրատ սրբազանը, իսկ առավոտյան այդ ժամին Փաշինյանը հրաժարվեց Սարդարապատ գնալ։

Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը նշում է, որ իր հետ չափազանց կոպիտ և մարդուն ոչ վայել է խոսել փոխնախարարը, հոգևորականի հագուստը համարել է դեյրա։ Այնուհետև խնդրել է մոտենալ ականջին բան ասելու և հայհոյել է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ