Մայիսի 3-ին զինված հարձակում էր տեղի ունեցել HSBC բանկի` Կոմիտասի-Գյուլբենկյան խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա: Հարձակման արդյունքում կար զոհ և վիրավորներ: Ավելի ուշ զոհերի թիվը հասավ երկուսի:
Բժիշկներին չի հաջողվել փրկել ավազակային հարձակման ժամանակ հրազենային վնասվածք ստացած ոստիկանի կյանքը։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանը, չնայած վիրահատությանն ու բժիշկների բոլոր ջանքերին, մահացել է։ Երկու երեխաների հայր, ՊՊԾ ջոկի հրամանատարը համակարգում էր 2000 թվականից»,- գրել է նա։
Ոստիկանությունը հայտնում է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
Ներկայացնում ենք ոստիկանության և ականատեսի հրևապարակած տեսանյութերը հանցագործի ձերբակալման պահից, ինչպես նաև՝ լուսանկարներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը