Աջակցությունս եմ հայտնում դատավոր Դանիել Դանիելյանին, իսկ այդ խայտառակ «ծաղրավարույթը» մոգոնողներին հայտնում եմ ամոթանք… չէ, անգամ ամոթանք չեմ հայտնում։ Զզվանք եմ հայտնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։
«Կարդում եմ Վարչական դատարանի դատավորների հայտարարությունը ու աչքերիս չեմ հավատում։ Նորից եմ կարդում ու էլի չեմ հավատում…
Աջակցությունս եմ հայտնում դատավոր Դանիել Դանիելյանին, իսկ այդ խայտառակ «ծաղրավարույթը» մոգոնողներին հայտնում եմ ամոթանք… չէ, անգամ ամոթանք չեմ հայտնում։ Զզվանք եմ հայտնում։
ՀԳ. «Դանիել»-ը բոլոր անուններից «ամենադատականն» է. նշանակում է «Աստված՝ ինձ դատավոր»։
Աստված՝ բոլորիդ դատավոր։ ԲոլորԻ՛Ս դատավոր»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը