Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը News.am-ին հայտնել է, որ այս պահին հեռացնում են գյուղի մուտքի մոտ տեղադրված հանրահայտ արծվի արձանը:
«Մաքրվում ենք արդեն, էլ անելու բան չկա, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար: Դեռ բնակիչները չեն լքում գյուղը, բայց պետք է հասկանանք` ինչ ենք անում, դեռ ոչ մի բան չենք հասկանում: Այլընտրանքային ճանապարհ են սարքում, ադրբեջանցիները դեռ չեն իջել լիարժեք այդ երեք կետի մոտ, դեռ հին ճանապարհը աշխատում է, երեւի մինչեւ հուլիսի 24-ը այլընտրանքային ճանապարհը սարքեն, նոր կիջնեն»,-ասաց նա:
Հիշեցնենք. Օրեր առաջ Փաշինյանը այցելել էր Կիրանց, ցանկացել հանդիպել գյուղացիների հետ, սակայն կիրանցեցիները շատ վատ էին ընդունել նրան, դրսում մեղադրանքներ էին հնչեցրել, հրաժարվել հանդիպել դպրոցի շենքում: Կիրանցի բնակիչներից շատերը նաեւ հրաժարվել են կառավարության փոխհատուցումից` իրենց տների, շինությունների կամ հողատարածքների համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը