02 10 2024

Ինչպե՞ս հայտնվեց մի քարտեզ, որի մասին ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում չգիտեին․ Գեղամ Նազարանը՝ Փաշինյանին



 

Անդրադառնալով Տավուշի մարզում տեղի ունեցած սահմանազատման գործընթացին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ հետևյալ հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին․ «Ամենագլխավոր և մտահոգիչ խնդիրը գիտե՞ք որն է․  Ինչո՞ւ գործող սահմանի մասին, որը փաստացի իրականացվեց, չգիտեին ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում խորհրդային տարիներին։ Հարցերի հարցը դա է։

Էստեղ պետք է դուք մտածեք, խորանաք։ Ինչպե՞ս հայտնվեց մի քարտեզ, որի մասին ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Հայաստանում չգիտեին և ի՞նչ պետք է անեք, որ հետագա հատվածներում, եթե հասնենք էդ կետին, որ սահմանազատում լինի, և ադրբեջանցիները օկուպացված տարածքներից դուրս գան, հասկանանք՝ ինչ քարտեզ է, որտեղից հայտնվեց և ինչու մինչև 1990 թվականի սեպտեմբերի 21-ը էդ քարտեզի մասին ոչ ոք չգիտեր։

Կիրանցից տուն է անցել Ադրբեջանին, որը կառուցվել է 1976 թվականի սկզբին․ իսկ 1976 թվականին ադրբեջանցիները չէին թողնի, որ իրենց տարածքում ինչ-որ հայաստանցի տուն սարքի»։

Հարցուպատասխանը ամբողջությամբ՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ