Ադրբեջանը կփակի Ստոկհոլմում իր դեսպանատունը: Այդ մասին Haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ում աղբյուրը: Այդ դեսպանատան գործունեությունը տարածվում է երեք երկրների վրա` Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի:
Նույն աղբյուրները մեկնաբանել են Նորվեգիայի` Բաքվում իր դեսպանատունը փակելու՝ նոյեմբերի 9-ի որոշումը, որը բացատրվել է այն բանով, որ Բաքվի և Օսլոյի միջև դիվանագիտական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են: Փոխարենը Նորվեգիան դեսպանատուն կբացի Վրաստանում:
Բաքվի` սկանդինավյան երկրներում իր դեսպանատունը փակելու որոշումը, ամենայն հավանականությամբ, պատասխան քայլ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը