Նորվեգիայի ափերի մոտ Թրոմսյոյից Սթավանգեր ուղեւորվող Viking Sky կրուիզային նավը վթարվել է, այժմ կատարվում են փրկարարական աշխատանքներ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Շաբաթ երեկոյան Նորվեգիայի հյուսիսային ափի մոտ փոթորկի ժամանակ անջատվել էին նավի շարժիչները: Այն կորցրել էր կառավարումը, և նավը սկսել էր գնալ դեպի ժայռոտ ափը. թիմը աղետի ազդանշան էր տվել:
Նավի վրա 1373 մարդ է եղել, որից 915-ը՝ ուղևորներ՝ զբոսաշրջիկներ ԱՄՆ-ից և Կանադայից։ Անձնակազմի անդամների թիվը 450-ից ավելի է եղել։
Ուժեղ քամու պատճառով փրկարարները չեն կարողացել ուղևորներին տեղափոխել այլ նավ: Նրանց տարհանել են ուղղաթիռի օգնությամբ:
Ըստ վերջին տվյալների՝ 1300 -ից ավելի մարդու հաջողվել է տեղափոխել ափ։
Տեղի ոստիկանությունից հայտնում են, որ նավի անձնակազմին հաջողվել է նետել խարիսխը հարկադիր կանգառի վայրում` հավելելով`հակառակ դեպքում նավը կկործանվեր:
Դեպքի հետևանքով 20 ուղևորներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և այժմ բուժօգնություն են ստանում Նորվեգիայում: Մյուսներն առաջիկայում կուղևորվեն տուն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը