Նախանշված վերջնաժամկետին մնացել է մեկ օր. Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչներն անհանգստությամբ սպասում են մայիսի 15-ին։
«Նախօրոք մեզ ասվել էր, որ վերջնաժամկետը մայիսի 15-ն է»,- «Փաստինֆո»- ի հետ զրույցում ասել է Կիրանցի բնակչուհի Գոհարը՝ նշելով, որ նախնական հանդիպումներում ասվել էր, որ մինչ մայիսի 15-ը պետք է ավարտեն ականզերծման աշխատանքներն ու սյուների տեղադրումը։
«Եկան, հասան այն հատվածին, որտեղ դեռևս վիճահարույց ու նյարդայնացնող հարցեր կան ու կանգ առան, բայց դեռ չեն եկել»,- ասել է Կիրանցի բնակչուհին՝ հավելելով, որ սպասում են՝ չափագրողները կգան ու կսկսեն չափել իրենց համագյուղացի Մհեր Սիմոնյանի տան հատվածը, որն, ըստ նախնական տեղեկության, պետք է անցնի Ադրբեջանի հսկողության տակ։
«Գյուղացիները անհանգիստ են»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Կիրանցում ընդհատվել են սահմանագծման աշխատանքները՝ առանց որեւէ պաշտոնական պարզաբանման, թեև Ոսկեպարի, Բերքաբերի, Բաղանիսի, Կիրանցի հատվածներում կատարվել են հիմնական ականազերծման աշխատանքները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը