Ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է։
Այս մասին հայտնում է Ազատությունը։
Մեծ թվով մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական ու Պաշտպանության նախարարության, հեռացել են գյուղից։
Ավելի վաղ ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ ժամը 18:20-ին Կիրանցից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1 պայթյուն: Սակայն, պայթյունի ձայներ չեն լսել ո՛չ տեղացիները, ո՛չ էլ ավելի հեռվում գտնվող լրագրողները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը