Ղրղզստանում պաղպաղակ տեղափոխող բեռնատարը բացօթյա ներկայացման ժամանակ մխրճվել է ամբոխի մեջ և վրաերթի ենթարկել 29 երեխայի, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Միջադեպի պահին վարորդը ղեկին չի եղել: Նա մեքենան կանգնեցրել է բլրի վրա, ինչից հետո այն առաջ է շարժվել ու մխրճվել երեխաների խմբի մեջ:
Տուժել է 29 երեխա, 18-ը գտնվում է հիվանդանոցում։
Տեսանյութը կարող եք դիտել YerevanToday-ի թելեգրամյան ալիքում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը