12 09 2020

ԵԱՏՀ խորհուրդը հանձնարարել է լուծել ՌԴ–ում հայկական պետհամարանիշներով մեքենաների հարցը

ԵԱՏՀ խորհուրդը հանձնարարել է լուծել ՌԴ–ում հայկական պետհամարանիշներով մեքենաների հարցը

ԵԱՏՀ խորհուրդը համալիր միջոցներ է ընդունել ՌԴ–ում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաների բռնագրավման խնդիրը լուծելու համար։  Մասնավորապես, որոշում է կայացվել ԵԱՏՄ երկրների միջև մաքսային տեղեկության փոխանակումն ընդլայնելու վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ԵԱՏՀ մամուլի ծառայությունը։

«ԵԱՏՀ խորհուրդը հանձնարարել է ԵԱՏՄ երկրների կառավարություններին ապահովել համալիր միջոցների իրականացում` Հայաստանում և Ղրղզստանում գրանցված, բայց Ռուսաստան ներկրվող (ներկրված) տրանսպորտային միջոցների խնդիրը լուծելու համար։ Մասնավորապես որոշվել է ընդլայնել Միության երկրների մաքսային մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը։ Հայաստանին և Ղրղզստանին հանձնարարվել է մաքսատուրքի դրույքաչափի և նման տրանսպորտային միջոցների վերաբերյալ վճարված մաքսային հարկերի և տուրքերի չափի մասին տեղեկություն տրամադրել», – հայտնել են ԵԱՏՀ–ում։

Նշվում է, որ այդ քայլը կօգնի սահմանափակել Հայաստանից և Ղրղզստանից անձնական օգտագործման մեքենաների (որոնք մաքսազերծվել են այդ երկրներում ներմուծման ավելի ցածր մաքսատուրքերով, քան ԵԱՏՄ երկրներում գործողները) Ռուսաստան ներմուծումը ։

«Նման տեղեկությունների առկայությունը քաղաքացիներին զերծ կպահի անբարեխիղճ գործարարներից մեքենա գնելուց։ Արդեն իսկ ներկրված տրանսպորտային միջոցների սեփականատերերը կկարողանան ստանալ տեղեկություն տուրքի հավելյալ վճարման ենթակա չափի մասին։ Միության երկրներն արդեն այսօր պատրաստակամություն են հայտնել նման տեղեկատվության փոխանակել, մինչև կառավարություններում համապատասխան ընթացակարգերի անցկացումը», – եզրահանգել են ԵԱՏՀ–ում։



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ