16 02 2024

ԿԳՄՍ-ին առաջարկում են 102 տարեկան ուսհաստատությունը փակել, որ կարողանան տանել ռեկտորի պարտականությունները. Մալխասյան

ԿԳՄՍ-ին առաջարկում են 102 տարեկան ուսհաստատությունը փակել, որ կարողանան տանել ռեկտորի պարտականությունները. Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ուղղակի խոսքեր չկան...
Նոր կարդացի, որ Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականություննները կատարող՝ պրոռեկտոր Հրաչիկ Զաքոյանը առաջարկել է իր աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 855 հազար դրամից դարձնել 1 մլն 275 հազար դրամ:
Այս նույն անձանավորությունը մի քանի օր առաջ համալսարանի հոգաբարձուների խորհրդին առաջարկել է փակել՝ Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան 102-ամյա գյուղատնտեսական քոլեջը: Միլիոնից բարձր աշխատավարձի նկատմամբ հակում ունեցող սույն անձը իր առաջարկը պայմանավորել է այն հանգամանքով, որ քոլեջը չի կարողանում ապահովել ինքնաֆինասավորում և համալսարանը 2023թ. քոլեջին աջակցել է 17 միլիոն դրամով, ուստի առաջարկում է խորհրդին՝ դիմել ԿԳՄՍ նախարարությանը, հնարավորինս շտապ քոլեջի ծանր բեռից համալսարանին ազատելու միջնորդությամբ:
Ստացվում է, որ Զաքոյան Հրաչիկը ԿԳՄՍ-ին առաջարկում է 102 տարեկան ուսհաստատությունը փակել, որ համալսարանը կարողանա տանել ռեկտորի պարտականությունները կատարողի աշխատավարձի ծանր բեռը:
1922 թվականին այս շենքում սկսեց գործել այն հաստատությունը, որը ցանկանում են փակել 2024 թվականին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ