20 04 2024

Հող հանձնողն էլ է Նիկոլը, կատաստրոֆա ստեղծողն էլ․ Դերենիկ Մալխասյան

Հող հանձնողն էլ է Նիկոլը, կատաստրոֆա ստեղծողն էլ․ Դերենիկ Մալխասյան

Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իշխանությունների կողմից երկրի համար կրիտիկական վիճակ ստեղծելու պահերին միշտ ընդդիմադիր ճամբարում սկսվում է որոշակի ուղղությամբ մեղադրանքներ ուղղելու շոու:
Հիմա Նիկոլը դրած իր թիմով Տավուշից հողեր է տալիս, բայց երկիր փրկելու հայտ ներկայացնող որոշ խմբեր թիրախավորում են այս կամ այն ընդդիմադիր ուժին կամ լիդերին:
Հող հանձնողն էլ է Նիկոլը, կատաստրոֆա ստեղծողն էլ: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ նման պահերին տարաձայնությունները մի կողմ պետք էր թողնել ու կոնսոլիդացվել իրական պատասխանատուին ու մեղավորին քաղաքականապես չեզոքացնելու վրա:
Բայց ուղիղ հակառակն է արվում` ջլատում են առանց այդ էլ թույլ ընդդիմության ուժերը` ամրապնդելով Նիկոլի դիրքերը:
Երկրի փրկությամբ իրապես մտահոգվողներն ու ճանապարհ իմացողները, այս ու այն կողմ մեղադրանքներ շաղ տալու փոխարեն իրենց իմացած արդյունավետ քայլերը կանեն: Փրկիչներին խանգարողն ո՞վ է` Նիկոլը իր թիմով, թե՞ ընդդիմության ինչ-որ թև:
Այլ հարց, եթե որոշ խմբերի առջև կարող է խնդիր է դրված ոչ թե Նիկոլի հարուցած ճգնաժամը հաղթահարելու, այլ`ըստ ճաշակի, որոշակի քաղաքական ուժի ու լիդերի հարվածելու, ու Նիկոլի աթոռը ամրապնդելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ