10 02 2024

Նախարարությունը պարտավոր է հոգալ ուսանողների կացության խնդիրները. պատգամավոր

Նախարարությունը պարտավոր է հոգալ ուսանողների կացության խնդիրները. պատգամավոր

Մամուլից տեղեկացա, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը որոշել է վերանորոգել Զեյթունի հանրակացարանը, որտեղ այս պահին բնակվում է մոտ 300 ուսանող: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Մամուլից տեղեկացա, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը որոշել է վերանորոգել Զեյթունի հանրակացարանը, որտեղ այս պահին բնակվում է մոտ 300 ուսանող:

Ուսանողները հայտնվել են անելանելի իրավիճակում։ Հայտնում են, որ չունեն այնպիսի ֆինանսական հնարավորություններ, որ մինչ վերանորոգման ավարտը կարողանան բնակարաններ վարձել։

Հանրակացարանի տնօրենի հետ զրույցից պարզ դարձավ, որ նախորդ տարվա համեմատ 100-ով ավելացել է ուսանողների քանակը հենց բնակարանների վարձակալության գների աճի հետևանքով։

Տնօրենը հավաստիացրեց, որ ինքը բարձրաձայնել է այս մասին եւ լիահույս է, որ ԿԳՄՍ-ն ի վնաս ուսանողության որոշում չի կայացնի։

Նշեմ, որ Զեյթունի հանրակացարանը առանձնահատուկ է նրանով, որ այստեղ բնակվում են ուսանողներ տարբեր բուհերից։

Անթույլատրելի եմ համարում ուսումնական տարվա ընթացքում վերանորոգման աշխատանքների պատճառաբանությամբ հարյուրավոր ուսանողների անօթևան թողնելը։

Եթե ԿԳՄՍ-ն, այնուամենայնիվ, կորոշի սկսել վերանորոգման աշխատանքները, պարտավոր է մինչ այդ հոգալ ուսանողների կացության խնդիրները»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ