Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց դրված չէ։
«Ես չգիտեմ նման ազդանշանների մասին, ես առաջնորդվում եմ հայկական կողմից հնչեցված պաշտոնական հայտարարություններով, մասնավորապես, որ բազայի դուրսբերման մասին խոսք չկա, նման ազդանշաններ չեն եղել նաև ռուսական կողմից», - ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Երևանից ազդանշաններ են եղել Գյումրիում ռուսական բազայի փակման և ռուս սահմանապահների դուրսբերման մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը