Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտականությունները Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում, սակայն արժե հարցնել այս երկրի իշխանություններին՝ արդյոք նրանք դա ուզո՞ւմ են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես հիմքեր չունեմ կարծելու, որ Ռուսաստանը հրաժարվում է այն պարտականություններից, որոնք ստանձնել է համաձայնագրերով։ Մեր բոլոր հրապարակային հայտարարությունները նշված հարցը կասկածի տակ դնելու առիթ չեն տալիս։ Ես ինքս եմ ուզում հարց տալ՝ ոչ բարեկամական հայտարարություններն ի՞նչ նպատակ են հետապնդում։
Ամեն դեպքում, անհրաժե՞շտ է, որ Ռուսաստանը կատարի իր պարտականությունները, թե՞ պետք է ստեղծել մի իրավիճակ, որ նա չկատարի այդ պարտականությունները։ Ակամայից այս հարցն է առաջանում, նախկինում չէի էլ մտածի այս մասին, իսկ հիմա պետք է»,- նշեց դեսպանը՝ պատասխանելով զրուցակցի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կկատարի՞ իր պարտականությունները Ադրբեջանի կողմից հարձակման դեպքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը